Ռուսասատանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության զարգացումը չպետք է իրականացվի Հայաստանի շահերի հաշվին, Երեւանում հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը։

«Այո, Թուրքիան ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով հետաքրքրում է Ռուսաստանին, եւ մենք նրա հետ կզարգացնենք համագործակցությունը։ Սակայն Ռուսաստանը ոչ մի սանտիմետր չի խորանա Թուրքիայի հետ հարաբերություններում՝ ի վնաս Հայաստանի շահերի. Թուրքիան եւս Մոսկվայի հետ բանակցություններում չի բարձրաձայնում Հայաստանի հետ կապված հարցերի մասին»,- հավաստիացրել է փորձագետը։

Նա կրկին ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի կարեւոր զինակիցն է ոչ միայն Հարավային Կովասում, այլ նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւլքում։ «Այդ տարածաշրջանը շատ պայթյունավտանգ է, շատ խնդրահարույց»,- նկատել է փորձագետը։