Գառնի-Ջրվեժ ճանապարհի 11-րդ կմ-ին, հունիսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Միթսուբիշի Իո Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի սյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























