Անպատժելիության մթնոլորտը նպաստում է հանցագործությունների թվի աճին: Հունիսի 25-ի մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նշենք, որ սա Կոստանյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսն էր՝ նվիրված հուլիսի 1-ին՝ դատախազության օրվան:

Գեւորգ Կոստանյանը ընդգծեց, որ եթե մեղավորները իրենց հանցագործության համար պատասխանատվություն չկրեն,  ապա դա կհագնեցնի հանագործությունների գեներացմանը:

Միեւնույն ժամանակ, գլխավոր դատախազը չհամաձայնվեց այն կարծիքի հետ, որ Հայաստանում «լկտի հանցագործությունները» բուռն զարգացում են ապրում: «Ավելի շատ խոսում եւ գրում ենք դրա մասին, այսինքն հրապարակայնությունն է բարձրացել», - հայտարարեց գլխավոր դատախազը: Նա համոզմունք հայտնեց, որ ոստիկանությունը պրոֆիլակտիկ միջոցառումներ է ձեռնարկում, այդ թվում՝ շրջանառությունից հանում է  ապօրինի զենքը:

Հիշեցնենք, որ հարցը լայն հասարակական հնչեղություն ստացած հրազենի օգտագործմամբ միջադեպով էր պայմանավորված: