ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, այսօր՝ հունիսի 25-ին, ժամանել է Հայաստան, նույն օրը տեղի է ունեցել Ն. Բորդյուժայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ եւ հեռանկարային խնդիրներ, ինչպես նաեւ ս.թ. հուլիսի 1-ից 2-ը Երեւանում կայանալիք «ՄԱԿ-ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգի մեջ» խորագրով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի նախապատրաստման ընթացքը: