«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ հուլիսի 2-ից լուծարվելու է զարգացման վարչության քիմիայի բաժինը: Պատճառը հասկանալի է՝ Հայաստանին քիմիա պետք չէ: Լուծարված բաժնի գործառույթներից էին ՀՀ քիմիական արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության եւ ռազմավարության մշակման ապահովումը: Իսկ քանի որ մեզ մոտ քիմիական արդյունաբերության ոլորտը («Նաիրիտը» վկա), նույն օրն է ընկել, ինչ, օրինակ, քաղավիացիայի ոլորտը, հետեւաբար, որեւէ ծրագիր մշակելու կարիք չկա:
Ենթադրում ենք, որ մոտ ապագայում Հայաստանում չի զգացվի ֆիզիկայի, կենսաբանության, երեւի հայոց լեզվի, եւ ընդհանրապես, գիտության կարիքը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























