Բրիտանական թագավորության ընտանիքի համար անցած ֆինանսական տարում հարկատուները վճարել են 35,7 մլն ֆունտ ստեռլինգ, գրում է The Independent թերթը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի տվյալները: Նախորդ հաշվետու ժամանակահատվածում Էղիսաբեթ 2-րդի եւ նրա հարազատների վրա կատարված ծախսերը ավելացել են 6%-ով, ինչը երկու անգամ գերազանցում է սղաճի տեմպերին, նշում է թերթը:
Մասնավորապես, թագավորական նստավայրերի (որոնց շարքում են Բուքինգհեմյան եւ Քենսինգստոնի պալատները) պահպանության ծախսերը ավելացել են 45%-ով:
Թագավորության ներկայացուցիչերի հաղորդմամբ, յուրաքանչյուր բրիտանացի հարկատու թագավորական ընտանիքի վրա ծախսել է 56 պենս: Այդուհանդերձ, ծախսերի աճը միապետության հակառակորդների սուր քննադատությանն է արժանացել, ասվում է հոդվածում: «Կարծում եմ, շատերը դժվարությամբ կըմբռնեն, թե ինչպե՞ս կարելի է արդարացնել նման ծախսերը», - հայտարարել է Գրեմ Սմիթը՝ Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը, հաղորդում է gazeta.ru-ն:




























