Ամերիկացի կոնգրեսականները հավանություն են տվել օրինագծին, որը թույլ կտա էականորեն արագացնել ԱՄՆ-ից  խտացված բնական գազի արտահանաման գործընթացը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Համաձայն  գործող կարգի՝ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը խտացված բնական գազի մատակարարման վերաբերյալ հայցերը պետք է ուսումնասիրի 90 օրվա ընթացքում: Նոր օրինագիծը  թույլ է տալիս դա անել եռակի արագ:

Այս կապակցությամբ փորձագետները զուգահեռ են տեսնում օրինագծի եւ Ուկրաինայի իրադրության միջեւ:

Այժմ օրինագիծը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը: