Միացյալ Նահանգների ղեկավարությունը որոշում է ընդունել լուծարել մի քանի հարյուր մարդուց բաղկացած հակաահաբեկչական խմբավորումը Ֆիլիպիններում:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է Ֆիլիպիններում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Քուրտ Հոյերը:

«Ահաբեկչության դեմ պայքարում ֆիլիպինյան զինվորներին ցուցաբերած օգնության շրջանակներում ամերիկյան հրամանատարությունը մշակել է նոր անցումային ծրագիր, որտեղ հատուկ խմբի կարիքը այլեւս չի լինի», - ասել է Հոյերը:

Իր հերթին, Ֆիլիպինների ազգային պաշտպանության նախարար Վոլտայրե Հասմինը նշել է, որ երկրի հարավում ամերիկյան զինվորների թիվը զգալիորեն կրճատվել է, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Ամերիկացի զինվորները մեկնել էին Ֆիլիպիններ «Հարատեւ ազատություն» հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում: Նրանց հիմնական նպատակը Ֆիլիպինների հարավում մուսուլմանական եւ կոմունիստական ամբստամբների դեմ պայքարն էր: