«Գազպրոմը» պատրաստ է Չինաստանի հետ հաշվարկները կատարել յուանով եւ ռուբլով եւ դրանում ռիսկեր չի տեսնում, հայտարարել է գազային հոլդինգի ֆինանսատնտեսական բաժնի պետ Անդրեյ Կրուգլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչ վերաբերում է յուանով եւ ռուբլով հաշվարկներին, մենք պատրաստ ենք դրան եւ միանգամայն բնական ենք համարում: Ոչ մի ռիսկ «Գազպրոմի» համար չկա»,- ասել է Կրուգլովը եւ հավելել, որ «Գազպրոմը» անգամ կոնսերվատիվ տարբերակով 2014թ. EBITDA-ի 55 մլրդ դոլարից ոչ պակաս ցուցանիշ է ակնկալում:
«Գազպրոմի» EBITDA-ն ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներով 2013թ. ավելացել է գրեթե 25%՝ հասնելով մինչեւ 63,2 մլրդ դոլարի:





























