WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիա Ասանժը Լոնդոնյան նորաձեւության շաբաթում կաշխատի որպես մոդել: Քանի որ Ասանժը չի կարող լքել Էկվադորի դեսպանատան տարածքը, պոդիումը կտեղադրեն հենց այնտեղ, ասվում է հոդվածում, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:
«Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել Ասանժի վիճակին: Նրա հետ պատահածը արդարացի չէ», - հայտարարել է հայտնի դիզայներ Վիվիեն Վեստֆուդի որդին՝ Բեն Վեստֆուդը: Հենց նրա հավաքածուն էլ կներկայացնի WikiLeaks-ի հիմնադիրը 6 այլ մոդելների հետ միասին:
Վեստֆուդի համար ոգեշնչման աղբյուր է ծառայել Քլինտ Իսթվուդը, ուստի եւ նորաձեւության ցուցադրությունը կանցկացվի «Լավը, վատը, չարը» ֆիլմի երաժշտության ներքո: Մի քանի զգեստ էլ դիզայները մշակել է՝ հիմնվելով Ասանժի ոճի վրա:
Միջոցառմանը հրավիրված է նաեւ հայտնի դերասան Ջորջ Քլունին:
Լոնդոնի նորաձության շաբաթը կանցկացվի սեպտեմբերին:





























