Բողոքի ցույցերի ժամանակ հարկավոր է միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք ցուցաբերել, Կառավարության հունիս 26-ի նիստում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Կարծում եմ, որ հանրային միջոցառումների ժամանակ հարկավոր է փոխադարձ հարգանք ցուցաբերել: Յուրաքանչյուր կողմ պետք է հստակ իրացնի իր իրավունքներն ու պարտականությունները», - նշել է նախարարը:

Հիշեցնենք, հունիսի 21-ին ողջ օրը ցուցարաները շրջափակել էին խորհրդարանի շենքը: Այդ օրը խորհրդարանը արտահերթ նիստում  հաստատել էր կուտակային կենսաթոշակների նոր համակարգը: Ցուցարարները մետաղադրամներ էին նետել իշխանական պատգամավորների եւ Կառավարության անդամների վրա, իսկ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ցուցարարների հասցեին խիստ անվայել արտահայտություններ էր արել: