ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայի արեւելքում հակամարտող կողմերի միջեւ հրադադարի պահպանման եւ այնտեղից ՌԴ փախստականների թվի աճի վերահսկողության հարցերը: Հեռախոսային խոսակցությունը տեղի էունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Առաջնորդները Ուկրաինայում սուր ճգնաժամային իրավիճակի կարգավորման միջազգային օժանդակության համատեքստում կարծիքներ են փոխանակել: Մասնավորապես, շոշափվել են հակամարտող կողմերի միջեւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության, հրադադարի երկարեցման անհրաժեշտության, կոնտակտային խմբերի բնականոն աշխատանքների վերականգնման, բռնի ազատազրկված անձանց ազատման հարցերը», - ասվում է հաղորդագրությունում:

Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել սրացող հումանիտար իրավիճակի եւ Ռուսաստան գաղթած Ուկրաինայի փախստականների թվի աճի վրա: