Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Միացյալ Նահանգներում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Վաշինգտոն):
Տիգրան Սարգսյանին նաեւ շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Սերժ Սարգսյանը մեկ այլ հրամանագրով Թաթուլ Մարգարյանին ազատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:




























