Իրաքում Հայաստանի դեսպանը պաշտոնանկ է արվել:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշում է կայացրել Մուրադ Մուրադյանին ազատել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:





























