Մեքսիկայում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով դեսպան է  նշանակվել եւս երկու երկրում:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշում է կայացրել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին համատեղության կարգով, նշանակել Գվատեմալայի Հանրապետությունում եւ Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):