Հայաստանի անհրաժեշտ է նոր փոխլրացնող քաղաքականություն: Նման կարծիք է հայտնել Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը այսօր՝ հունիսի 26-ի մամուլիսի ասուլիսին:

Նրա կարծիքով, ԵԱՏՀ անդամակցության ճանապարհին Երեւանը չպետք է իր կապերը խզի Եվրամիության հետ: «Մենք ունենք շատ խնդիրներ, որոնք կարող ենք լուծել՝ համագործակցելով Եվրոպայի հետ: Մենք շատ բաներ ունենք նրանից սովորելու», - համոզված է Ալավերդյանը՝ մասնավորապես մատնանշելով մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգը: «Սա այն դաշտն է, որտեղ Եվրասիական միությունը չի կարող մեզ օգնել», - նշեց առաջին օմբուդսմենը:

Լրագրողի հարցին՝ գտնվելով ԵԱՏՀ-ի կազմում, կարո՞ղ է արդյոք Հայաստանը բարենպաստ հարաբերություններ կառուցել ԵՄ-ի հետ, Ալավերդյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ չկա վատ իրավիճակ, կա միայն ցանկացած իրավիճակը գրագիտորեն օգտագործելու անընդունակություն »:

Ի թիվս այլ բաների բաների՝ մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատեց, որ Մոսկվան ու Եվրոպան, վերջին հաշվով, հասնեն երկկողմանի համաձայնության, միայն թե «այդ ժամանակ Հայաստանը դյուրահավատորեն բոլոր կամուրջները չայրի»: