Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների հետ կնքած բոլոր համաձայնագրերն ու պայմանագրերը, հաղորդում է LIGA-ն:
ՈՒԱԾ-ը Արտաքին գործերի նախարարությանը ՌԴ-ի իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների միջեւ միջգերատեսչական բնույթի միջազգային պայմանագրերի չեղարկման նամակ է ուղարկել: Նամակի մեջ նաեւ ասվում է, որ Ուկրաինայի ԱԾ-ն դիմում է արտաքին քաղաքականության գերատեսչությանը՝ բոլոր անհրաժեշտ միջպետական ընթացակարգերը իրականացնելու եւ դրանց ավարտից հետո նշված նորմատիվ-իրավական ակտերի գործողության դադարեցման մասին մյուս կողմին տեղեկացնելու խնդրանքով:





























