2016 թ. Հայաստանում առեւտրի բոլոր սուբյեկտները պետք է անցնեն նոր սերնդի հսկիչ-դրամարկղային կտրոնների: Այդ մասին որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 26-ի նիստում: Առեւտրի սուբյեկտներին արգելվելու է կտրոնի վրա նշել այլ ապրանքի կամ ծառայության անվանում, այլ միայն այն, որը տրամադրել են գնորդին: 

Տվյալ միջոցը կներդրվի աստիճանաբար: Նոյեմբերի 1-ից այն կտարածվի 2013 թ. արդյունքներով 500 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող սուբյեկտների վրա,  2015 թ. ապրիլի 1-ից՝  ՀՆԱ-ի շեմից ավելի (58,35 միլիոն դրամ) շրջանառություն ունեցողների, իսկ 2016 թ. հունվարի 1-ից՝ առեւտրի բոլոր սուբյեկտների վրա:

Կառավարությունը վստահեցնում է, որ նշված միջոցառումներն արվում են թղթաբանության թափանցիկությունը բարձրացնելու նպատակով: