Հայաստանի կառավարությունը Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին ժամանակավորապես 200 մլն դրամ (490 հազար դոլար) կտրամադրի: Որոշումը կայացվել է այսօր՝ հունիսի 26-ին, կառավարության նիստի ընթացքում: Միջոցները կտրամադրվեն Կառավարության պահուսատային ֆոնդից բուհի ֆինանսական կայունությունը վերականգնելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ գումարը տրամադրվում է հետ վերադարձի պայմանով: «Նշեք, որ անհատույց չեն տրվում: Համալսարանը պետք է գումարը հետ վերադարձնի: միջոցների փոխանցումը այդ կերպ ձեւակերպեք», - հանձնարարեց Աբրահամյանը:
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը ռուսերեն եւ օտար լեզուների գծով մասնագետներ է պատրաստում:




























