«Ռոսնեֆտը» BP Oil International Limited -ի հետ պայմանավորվել է կանխավճարով հինգ տարվա ընթացքում նավթամթերքմատակարարելու մասին, ասվում է ռուսական ընկերության հաղորդագրությնում:

Գործարքը նախատեսում է 12 միլիոն տոննա նավթամթերքի արտահանում` 1,5 միլիարդ դոլարի նավթով փոխարինման հնարավորությամբ:

Գործարքի պահին կանխավճարը կազմել է 2 միլիարդ դոլար: «Կանխավճարի ծավալը կավելանա, քանի որ շահագրգռված են եւս մի քանի բանկեր», — փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  «Ռոսնեֆտի» ներկայացուցչին:

«Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը, մեկնաբանելով գործարքը, նշել է, որ այն կամրապնդի BP-ի հետ համագործակցությունը եւ կապահովի որակյալ նավթապրանքների կայուն մատակարարումները: «Ռոսնեֆտը» նաեւ հավելյալ ֆինանսական ռեսուրսներ կստանա, հավելել է նա: