Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 26-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են 31-ամյա Կ.Ֆ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 12 PV 111 համարանիշի եւ 67-ամյա Հ.Կ.-ի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի 06 ՕՏ 704 համարանիշի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2109»-ի վարորդը եւ ուղեւոր` Ն.Գ.-ն տեղափոխվել են Արտաշատի ԲԿ:





























