Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսը արգելել է սեփական անձի պաշտամունքը: Նա համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, որում մասնավորապես արգելվել է հանրային աշխատանքների անցկացման ժամանակ օգտագործվող հուշատախտակներին իր անունը հիշատակելը, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Times-ը:

Բացի այդ, Սոլիսը հրաժարվել է այն ավանդույթից, համաձայն որի նախագահի դիմանկարը պետք է կախված լինի պետական հաստատությունների աշխատասենյակներում:

Հայտնի է, որ լատինաամերիկյան առաջնորդները սովոր են անձի պաշտամունքի դրսեւորումների, այդպիսի ամենահայտնի առաջնորդներից էին Ուգո Չավեսը (Վենեսուելա) եւ Ֆիդել Կաստրոն (Կուբա):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոլիսը հաղթել է Կոստա Ռիկայի նախագահական ընտրություններում: