Յուրի Վարդանյանին հաջողություն եմ ցանկանում իր նոր աշխատանքում, համոզված եմ, մարզիկն էլ կարող է լավ դեսպան լինել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Վրաստանը կարեւորագույն երկիր է մեզ համար: Կարեւոր է նախ բարիդրացիական հարաբերություններ պահպանել մեր հարեւան երկրի հետ: Բացի դրանից մենք Վրաստանում ունենք հոծ համայնք, որի խնդիրներին դեսպանը պետք է արձագանքի: Կարեւոր է, թե ինչպես կարձագանքի նա եւ ինչպես կլուծի այդ խնդիրները: Համոզված եմ, որ մարզիկն էլ կարող է լավ դեսպան լինել, գրողն էլ, տնտեսագետն էլ: Չմոռանանք սովետական դեսպան Չինգիզ Այթմատովին, որը ԱՄՆ-ում երկար տարիներ ներկայացնում էր Խորհրդային Միությունը»,-ասաց նախարարը:
Նշենք, որ Յուրի Վարդանյանը դեսպան է նշանակվել հունիսի 24-ին: Նրանից առաջ Վրաստանում ՀՀ դեսպանը ներկային արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էր:




























