Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը վերանայման կարիք ունի:

Այս մասին Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե պայմանական վաղաժամկետ ազատման համար ստեղծված հանձնաժողովներում մեծ են կոռուպցիոն ռիսկերը:

«Համաձայն չեմ, որ այդ հանձնաժողովները չեն գործում: Այնուամենայնիվ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը վերանայման կարիք ունի եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նա: