Հայ առաքելական սուրբ եկեղեցին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հունիսի 26-ին ընդունած  H. R. 4347 բանաձեւը, որով պահանջում է ԱՄՆ Պետքարտուղարությանը ամենամյա հաշվետվություն ներկայացնել` Թուրքիայում բռնազավթված քրիստոնեական սրբավայրերի եւ կալվածքների պահպանության, վերականգնման եւ իրավատերերին վերադարձման ուղղությամբ ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձր է գնահատում հանձնաժողովի անդամների ջանքերը` հանուն արդարության վերականգնման եւ խաղաղության ու համերաշխության հաստատման: Որդեգրված բանաձեւը կարեւոր քայլ է ի պաշտպանություն Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների եւ նրանց իրավունքների»,-ասված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ: