«Օրինաց երկիր» կուսակցությունը սկսում է մարզային հանդիպումների շարք:
ՕԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հունիսի 27-ին, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի եւ Սեւանի կուսակցական ակտիվի եւ համակիրների հետ: Վաղը եւ մյուս օրն էլ նախատեսված են հանդիպումներ Դիլիջանում, Իջեւանում, Բերդում եւ Նոյեմբերյանում:
Հանդիպումների ընթացքում Արթուր Բաղդասարյանը կանդրադառնա Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի եւ երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին: Արթուր Բաղդասարյանը կներկայացնի «Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշումն այդ իրողությունների հետ կապված եւ այն խնդիրները, որոնց կուսակցությունը հետամուտ է լուծելուն:
Կուսակցական ակտիվի հետ կքննարկվեն նաեւ կուսակցական կազմակերպչական հարցեր:




























