ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ապագայում Ուկրաինայի Եվրամիություն մտնելու գործիքն է: Այս մասին փաստաթղթի ստորագրման արարողության ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հայտնում է ՈՒՆՆ-ն:
«Ասոցացման համաձայնագիրը Եվրամիությանը միանալու գործիք է... Երբ Ուկրաինան պատրաստ լինի, կդառնա ԵՄ անդամ», - ասել է նա՝ նշելով, որ ԵՄ-ն նախ եւ առաջ ոչ միայն երկրների միավորում է, այլեւ եվրոպական արժեքների»:
«Այսօր կարեւոր օր է: Երեւի թե իմ երկրի համար ամենակարեւոր օրը՝ անխախության ժամանակներից ի վեր: Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է իրավիճակ փոխվել, եթե մարդիկ ցանկանում են դա: Փաստաթղթերը, որն այսօր ստորագրում ենք, միայն քաղաքական եւ տնտեսական չեն: Դրանք տուրք են այն մարդկանց հիշատակին, ովքեր կյանքը զոհեցին դրա համար: Սա առավել հստակ հիշեցում է, որ մարդիկ ցանկանում են ապրել ավելի լավ աշխարհում»,-ասել է նա:





























