Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը նշել է, որ Եվրոպան միշտ կխրախուսի Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ միշտ նրանց կողքին կլինի:

«Այդ համաձայնագրերը այս երեք երկրներում Եվրոպայի ավելի անվտանգ հարաբերություններ պետք է զարգացնեն: Այժմ բավականին սուր է դրված Ուկրաինայի անվտանգության հարցը, երբ Ռուսաստանը խորապես միջամտել է երկրի ներքին քաղաքականությանը: Նման դժվար գործընթացի միջով է անցել նաեւ Վրաստանը: Եվրամիությունը այդ երկրների կողքին է եւ մենք կարող ենք հստակ ասել, որ Եվրոպան ընդունում է ձեր տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Հերման վան Ռոմպոյը Բրյուսելում գտնվող Եվրամիության շտաբ-բնակարանում Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ: Ընդ որում Եվրախորհրդի նախագահը նշել է, որ Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի հաջորդ սերունդները կհիշեն այս օրը:

«Մենք ցանկանում ենք ամուր հարաբերություններ հաստատել մեր երկրների միջեւ եւ ստեղծել կայուն Եվրոպական կոմիտե», - հայտարարել է Հերման վան Ռոմպոյը: