Ադրբեջանի կենտրոնական բանկը հանձնարարել է հանրապետությունում գործող առեւտրային բանկերին դադարեցնել MIGOM դրամային փոխանցումների համակարգի հետ համագործակցությունը հունիսի 8-ից:

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, պատճառը համակարգի կողմից Լեռնային Ղարաբաղ փոխանցումների իրականացումն է:

Ավելի վաղ MIGOM-ին նախազգուշացումներ էին արվել, որից հետո համակագը դադարեցրել էր փոխանցումները ԼՂՀ, սակայն կարճ ժամանակ անց վերսկսել էր այն: