Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 8-ին, ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ վրացի եւ խորհրդային անվանի քաղաքական ու պետական գործիչ Էդուարդ Շեւարդնաձեի մահվան կապակցությամբ:

«Էդուարդ Շեւարդնաձեն իրավամբ նշանակալի դերակատարում է ունեցել ոչ միայն անկախ Վրաստանի կայացման եւ ամրապնդման գործում, այլ նաեւ նոր աշխարհակարգի ձեւավորման գործում: Մեծ է նաեւ նրա ներդրումը հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին, ինչպես նաեւ սփոփանքի ու զորակցության խոսքեր հանգուցյալ Էդուարդ Շեւարդնաձեի հարազատներին ու մտերիմներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: