Իրաքյան Քուրդիստանը պահանջում է պաշտոնանկ անել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին: Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ ալ-Մալիքիի «նյարդերը տեղի են տալիս», եւ նա պետք է պաշտոնից հրաժարվի՝ մինչեւ ինքնավար մարզին ջիհադականներին թաքցնելու մեջ մեղադրելը:

Վարչապետին ուղղված խոսքում Բարզանին նաեւ կոչ է արել ներողություն խնդրել քուրք ժողովրդից եւ թողնել պաշտոնը: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:

Ավելի վաղ ալ-Մալիքին հայտարարել էր, որ պայքարելու է երրորդ ժամկետով երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար՝ չնայած ընդդիմության եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշումներին: