Եգիպտոսը բացել է Գազայի հատվածի հետ սահմանը իսրայելական գնդակոծությունների ժամանակ տուժածների համար:

«Rafah» հսկիչ-անցագրային կետի բացման որոշումը կայացվել է Գազայում բժշկական հոսպիտալի ղեկավարության խնդրանքով, հաղորդում է  Al Arabiya:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի իշխանությունները մոտակա օրերին Գազայի հատվածում պատրաստվում են «ՀԱՄԱՍ»-ի դեմ ուղղված «Պաշտպանության սահման» ցամաքային գործողության անցկացման որոշում ընդունել: Վերջին տվյալների համաձայն, կռիվների արդյունքում 75 պաղեստինցի է զոհվել: