Թաիլանդի ռազմական իշխանությունները այս ամիս երկրի ժամանակավոր սահմանադրություն կներդրվի, հայտարարել է Խաղաղության եւ կարգապահության ազգային խորհրդի իրավաբանական գրասենյակի ղեկավար, երկրի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Փայբուն Կհումչայան, հաղորդում է Rosbalt-ը:
Նրա խոսքով՝ օգոստոսին օրենսդրական վեհաժողով կստեղծվի՝ ժամանակավոր խորհրդարան, իսկ սեպտեմբերին աշխատանքի կանցնի նախարարների քաղաքացիական աշխատակազմը:
Ավելի վաղ, ռազմական կառավարության առաջնորդ, գեներալ-գնդապետ Պրայուտ Չան-Օչան ներկայացրել էր ազգային հաշտեցման եւ երկրին ժողովրդավարական կառավարմանը վերադարձնելու փուլային եռաստիճան ծրագիրը: Շատ փորձագետներ գտնում են, որ սեպտեմբերին ժամանակավոր քաղաքացիական կառավարությունը կգլխավորի հենց Չան-Օչան:
Հիշեցնենք, որ վերոնշյալ գրասենյակը իշխանության է եկել մայիսի վերջին ռազմական հեղաշրջումից հետո:





























