ՌԴ ԴՄԾ-ի տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին հուսով է, որ ՌԴ քաղաքացիություն տրամադրելու նոր օրենքը ամբողջ ուժով կգործի օգոստոսի 1-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հիշեցնենք, որ ըստ  հեշտացված կարգով քաղաքացիություն ստանալու մասին փաստաթղթի՝ մարդը պետք է չորս պահանջների համապատասխանի. Տեղափոխվի ՌԴ, ՌԴ-ում մշտապես ապրող բարեկամներ ունենա,  իմանա ռուսերեն, որը որոշելու է հատուկ հանձնաժողովը,  ինչպես նաեւ պետք է հրաժարվի նախկին քաղաքացիությունից: Արդյունքում մարդը կարող է ՌԴ քաղաքացիություն ստանալ մեկ տարվա ընթացքում, այլ ոչ թե ութ տարի անց, ինչպես որ նախկինում էր: