Երեւանի Խաղաղ-Դոնի փողոցում, հուլիսի 10-ին, ժամը 12.30-ին, «ԻԺ-27175» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես»-ին, որից հետո` «Հունդայի» մակնիշի ավտոբուսին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԻԺ-27175»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























