ՌԴ Բրյանսկի մարզում վեցերորդ գումարման Դումայի ընտրություններում մասնակցում է Վլադիմիր Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի նախագահի լիարժեք անվանակիցը: Տեղեկությունը հրապարակվել է Բրյանսկի շրջանի ընտրական հանձնաժողովի կայքում:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Բրյանսկի Պուտինը բարձրագույն կրթություն ունի, դատվածություն չունի, իսկ պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Ռոդինա» կուսակցությունից:
1963 թվականին ծնված թեկնածուն աշխատում է որպես մեխանիկ: Лента.Ру-ի փոխանցմամբ, Բրյանսկի շրջանային Դումայի ընտրությունները կայանալու են 2014 թվականի սեպտեմբերի 14-ին:
Բրյանսկի Պուտինի ավտոմեքենայի գրանցման վկայականը






























