Ծեծկռտուքով զուգորդված խոշոր քաղաքական սկանդալ է գրանցվել Լեհաստանում. Իշխող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունից եվրապատգամավոր, վարչակազմի եւ թվային տեխնոլոգիաների նախկին նախարար Միխալ Բոնին ապտակ է ստացել եվրապատգամավոր, «Նոր աջերի» առաջնորդ Յանուշ Կորվին-Միկկեից:

Միջադեպը տեղի է ունեցել վարավայում, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության նստավայրերից մեկում, որտեղ արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդիպում էր կազմակերպել եվրապատգամավորների հետ: Սակնդալային դեպքի մասին հաղորդել են լեհական բոլոր հեռուստաալիքներն ու ռադիոկայանները: Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ընթանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանդիպման նպատակը եվրապատգամավորների միջեւ լավագույն համագործակցության սկզբունքների մշակումն էր՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Հանդիպման սկզբում անթույլատրելի միջադեպ է եղել»,- ասվում է Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդման մեջ:

Ինքը՝ Բոնին լրագրողներին հայտնել է, թե անսպասելիորեն հարված է ստացել: «Կորվին-Միկկեն ասել է, թե հարվածել է դեմքիս՝ իբր 1991թ. իրեն հասցված վիրավորանքի համար»,- ասել է Բոնին:

ԱԳՆ-ն հաղորդում է ներկայացնելու դատախազություն: