Փրկարար ծառայությունը հուլիսի 12-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառը կոտրվել եւ ընկել է բակում կայանված ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ծառի ճյուղը մասնատել եւ հեռացրել են «Մազդա» մակնիշի 34 DA 737 պետհամարանիշի ավտոմեքենայի վրայից: