Վարդենիսի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում հուլիսի 9-ին հոսպիտալացված 4 երեխաները վիճակը լավ է, նրանք այլեւս չեն ջերմում, ամենայն հավանականությամբ հուլիսի 14-ին դուրս կգրվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի գլխավոր բժիշկը:

«Վիճակները շատ լավ է, ոչ մի հիվանդության նշան այլեւս չկա, ախորժակները նորմալ է, արդեն մեկ օր՝ չեն ջերմում: Մի քանի անալիզներ կան, կանենք, կվերջացնենք ու արդեն տուն կգնան երեխաները»,- ասաց բժիշկ Կարապետյանը:

Կենտրոնի գլխավոր բժիշկը հերքեց նաեւ տեղեկությունները, թե երեխաների առողջական վիճակը ծանր է:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով առողջապահության նախարարությանը, հայտնել էր, որ 4 երեխան Գեղարքունիքի մարզի Արփունք համայնքի նույն օջախից են` երկու եղբոր զավակներ։ Նրանցից երեքը 8 տարեկան են, մյուսը` 10։ Նախարարությունը հերքում է, որ երեխաները կարող է ջրից թունավորված լինեն: Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ադրբեջանցիները դիվերսիոն հարձակում են գործել Քարվաճառի ուղղությամբ, մի քանի ադրբեջանցիներ հասել են մինչեւ Վարդենիս: Քաղաքում մարդիկ խոսում էին, թե ադրբեջանցիները ցանկացել են թունավորել ջուրը: