Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի բանակին «պատասխան հարված» հասցնելու հնարավորությունը` Ռուսաստանի տարածքների գնդակոծումը շարունակելու դեպքում, գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով Կրեմլի աղբյուրը: «Մեր համբերությունն անսպառ չէ», — հայտարարել են Կրելմում: Նշվում է, որ խոսքը լայնամասշտաբ գործողության մասին չէ, այլ եզակի հարվածների՝ այն դիրքերի ուղղությամբ, որտեղից գնդակոծում են ռուսական տարածքները: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Եվգենի Բուշմինը առաջարկել էր Ուկրաինային հարվածներ հասցնել բարձր ճշգրտությամբ զենքերից: Հուլիսի 13-ին Ռոստովի մարզում Ուկրաինայի տարածքից բնակելի շենքի վրա ռումբ ընկնելու հետեւանքով զոհվել էր մեկ մարդ, երկուսը տուժել էին: