Ռուսաստանում հուլիսի 13-ի երեկոյան տեղի ունեցած ավիաղետից զոհված Տիգրան Ադամյանն Արմավիրի մարզի Գայ գյուղից էր:

NEWS.am-ին Գայի գյուղապետարանից հայտնեցին, որ Տիգրանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա:

«Մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատելու նպատակով: Ընտանիքին դեռ չեն հայտնել ողբերգության մասին»,- ասաց մեր աշխատակիցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 13-ին ժամը 18.50-ի սահմաններում ՌԴ Ռյազանի մարզի Սպասսկի շրջանի Սպասսկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթեւ շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ:

Ինքնաթիռի օդաչուն եղել է 1958 թվականին ծնված Էդուարդ Ռուստամյանը: Նրա ուղեւորներն են եղել Վալերի Բարանովը (ծնված 1968 թվականին), Կարեն Հարությունյանը (ծնված 1981 թվականին) եւ Հայաստանի քաղաքացի Տիգրան Ադամյանը (ծնված 1987թ.):