Հուլիսի 13-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Անթառամ Պ.-ին, որը 2013 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: