Ադրբեջանում մշակութային հուշարձանն օգտագործում են ներքնաշորեր չորացնելու համար:
Ինչպես հաղորդում է «haqqin.az»-ը, վանդալիզմի զոհ է դարձել զբոսաշրջիկների շրջանում տարածված Շեքիում գտնվող «Քարվանսարա» համալիրը, որը գտնվում է հնագույն Մետաքսի ուղու վրա: «Այսօր «haqqin.az»-ի խմբագրությունում լուսանկար է հայտնվել, որն արտացոլում է այն սասափը, որի հետ բախվել են Քարվանսարա այցելող զբոսաշրջիկները: 18-րդ դարի պատմական ճարտարապետական հուշարձանը տեսնել ցանկացողները դրա փոխարեն տեսել են ներքնաշորեր: Ինչ-որ մեկն իր հագուստը պատմական շինության ներսում չորանալու է կախել, այդ թվում նաեւ ներքնաշորերը:
Այդ կերպ զբոսաշրջիկները ոչ միայն հայտնվել են 18-րդ դարի Ադրբեջանի մթնոլորտում, այլ նաեւ համոզվել են, որ ադրբեջանցիները շարունակում են ապրել նույն այդ 18-րդ դարում: Իսկ Մշակույթի եւ եւ զբոսաշրջության նախարարությունը լռում է, եւ ճիշտ է, քանի որ դատելով այդ լուսանկարից, այնտեղ չկա ոչ մշակույթ, ոչ էլ զբոսաշրջություն, ինչը նշանակում է նախարարությունն այնտեղ անելիք չունի»,- դժգոհում է պարբերականը:





























