Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը լքում է պաշտոնը` չնայած որ դեռ մնում է կառավարութունում` որպես Համայնքների պալատի ղեկավար:  Այդ պաշտոնին նա կմնա մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա մայիսին:

«Այսօր ես հեռանում եմ արտգործնախարարի պաշտոնից չորս տարվա ծառայությունից հետո` Համայնքների պալատի նախագահի պաշտոնում աշխատանքը շարունակելու համար», - հաստատել է Հեյգը Twitter-ում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Համայնքների պալատի նախագահը կառավարության ներկայացուցիչ է, որը սահմանում է պալատի նիստի օրակարգը:
Ուիլյամ Հեյգի հրաժարականը կառավարությունում վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հայտարարած փոփոխությունների մի մասն է: