ԱՄՆ-ի եւ Քաթարի պաշտպանության նախարարներ Չաք Հեյգելը եւ Համադ բեն Ալի ալ-Աթայյան ավելի քան 11 մլրդ դոլարի ամերիկյան զենք գնելու վերաբերյալ պայմանագիր են ստորագրել:
Քաթարը ԱՄՆ-ից գնում է «Ապաչի» ուղղաթիռներ, ինչպես նաեւ «Փեթրիոթ» հակաօդային պաշտպանության համակարգեր եւ «Ջեվելին» հակատանկային հրթիռային համալիրներ:
Պենտագոնի ներկայացուցիչը Քաթարի հետ հարաբերությունները «ծայրաստիճան կարեւոր» է համարել եւ հավելել, որ կնքված գործարքը էլ ավելի կամրապնդի ԱՄՆ-ի կապերը Պարսից ծոցի այդ երկրի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քաթարում է գտնվում տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի ամենառանցքային ավիացիոն բազաներից մեկը:






























