Նոր ուսումնասիրության համաձայն՝ ամերիկացիները Ռուսաստանն ԱՄՆ-ի ապագա գլխավոր սպառնալիքն են անվանել, հայտնում է The Washington Post-ը: Pew Research Center-ի հարցման մասնակիցների 23-ը հայտարարել են, որ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքը հենց Ռուսաստանն է:

Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 19%, երրորդում ՝ Իրանը՝ 16%:

Ցուցակում են նաեւ Հյուսիսային Կորեան (7%) եւ Պակիստանը (6%): Սպառնալիքներից են նաեւ «Ալ Քաիդա» խմբավորումը (2%), Ճապոնիան (2%)  եւ հենց ԱՄՆ-ն(2%): Ձեռնպահ են մնացել ամերիկացիների 12%-ը, «Այլ» տարբերակն ընտրել են 11%-ը:

Թերթը հիշեցնում է, որ դեռեւս 2012-ին ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Միթ Ռոմնին Ռուսաստանն անվանել էր «ԱՄՆ-ի գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդ», եւ միայն այժմ ԱՄՆ-ի ժողովուրդը հավանություն է տալիս այդ տեսակետին, փոխանցում է gazeta.ru-ն:

Թերթը նաեւ նշում է, որ  ամերիկացիները Ռուսաստանն  ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքն են անվանում, սակայն նրան «ակնհայտ թշնամի» են համարում բոլորը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում սկսել են վատ վերաբերվել Ռուսաստանին՝ Ուկրաինայի պատճառով: