Երեւանի ժամանակով 11-ի տվյալներով մոսկովյան մետրոյի վթարից տուժածների թվում Հայաստանի քաղաքացիների կամ հայերի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանն NEWS.am-ի թղթակցին հաղորդել է, որ տուժած քաղաքացիների մասին տվյալներ դեռեւս չկան:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 3 մարդ է զոհվել, 70-ը՝ վիրավորվել:
Ներկայումս մարդկանց տարհանման աշխատանքներ են իրականացվում մետրոյից դեպի փողոց: Պատահարի վայրում 40 շտապ օգնության մեքենա է աշխատում: «Կիեւսկայա» կայարանից մինչեւ «Երիտասարդական» կայարան ուղեւորների տեղափոխման համար 66 ավտոբուս է տրամադրվել:





























