Ուկրաինացիները հանդուրժողական «թրոլինգի» ակցիա են սկսել Գերմանիայի կանցլերի ֆեյբուքյան էջում «Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ նրա կասկածելի տեսակետի պատճառով», հաղորդում է ուկրաինական լրատվամիջոցները:

«Խնդրում եմ բոլորին առավելագույնս «ռմբակոծել» տիկին Ռիբենտրոպին հնարավոր եւ շատ «հանդուրժողական» կոչերով: Danke, (F)frau Ribbentrop!», գրում են օգտատերերը:

 «Danke, Frau Ribbentrop!» («Շնորհակալություն, տիկին Ռիբենտրոպ»)՝ հենց այս արտահայտությունն են նշում Անգելա Մերկելի տեսակետից վրդովված ուկրաինացիները՝ մատնանշելով Մերկելի եւ Պուտինի միջեւ պայմանավորվածության նմանությունը համաշխարհային ազդեցության ոլորտների հայտնի բաժանման Մոլոտով-Ռիբենտրոպի տխրահռչակ դաշնագրի հետ:

Ներկա պահին նմանատիպ մեկնաբանությունների թիվը գերազանցում է 25 հազարը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մերկելը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի շուրջ ծավալաված իրադարձությունները: Երկու կողմերն էլ նշել են Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում ուկրաինական իշխանությունների եւ ռուսամետ ակտիվիստների միջեւ ուղիղ երկխոսության վերականգնման անհրաժեշտությունը: