Ճապոնական Կիոտո քաղաքում Յու անունով միջնակարգ դպրոցի աշակերտը դպրոց գնալու ճանապարհին շուրջ մեկ մետր երկարությամբ հսկայական սալամանդր է տեսել: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Telegraph»-ը:
«Ես քայլում էի՝ նրան ոչ մի ուշադրություն չդարձնելով: Բայց երբ մոտեցա, նա սկսեց շարժվել: Հենց այդ ժամանակ հասկացա, որ դա հսկա սալամանդր է»,- ասել է Յուն՝ ոստիկաններին խնդրելով հսկել կենդանուն, որն ի վերջո կրկին գնացել է դեպի գետը:
Դպրոցականը նկարահանել է սալամանդրին, որը Բնության պահպանության միջազգային միության կողմից համարվում է անհետացման վտանգի առջեւ հայտնված տեսակ: Ճապոնական հսկա սալամանդրների երկարությունը կարող է հասնել մինչեւ 150 սմ-ի:




























