Ոչ միայն շներն ու կատուները, այլ նաեւ տնային թռչունները խնամքի կարիք ունեն, քանի դեռ նրանց տերը տանը չէ:
Այդ կապակցությամբ Գերմանիայում հատուկ «ֆոգելսիթերի» մասնագիտություն է ի հայտ եկել, ով ժամանակավորապես խնամում է ընտանի թռչուններին:
Թռչունների բազմացման գերմանական միության նախագահ Կլաուս Վեբերը նախազգուշացնում է, որ թռչուններն, ինչպես նաեւ կենդանիները, պետք է սովորեն նոր մարդուն, ուստի հարկավոր է «թռչունի դայակ» վարձել նախքան մեկնման օրը, հաղորդում է «Euromag»-ը՝ վկայակոչելով «Süddeutsche Zeitung»-ին:
Այդպիսի մասնագետները գիտեն, թե ինչպես է պետք վարվել տարբեր տեսակների հետ. օրինակ, դեղձանիկները միայն կերի եւ մաքուր վանդակի կարիք ունեն, իսկ ալիքավոր թութակներն ու ավելի խոշոր թութակները շփման կարիք ունեն, ուստի օրվա ընթացքում մոտ մեկ ժամ պետք է տրամադրել նրանց հետ խաղերին:
Անհրաժեշտության դեպքում «ֆոգելսիթերը» թռչունին տանում է անասնաբույժի մոտ:




























